Հայերը Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ հանրահավաք կանեն

Հայերը Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ հանրահավաք կանեն

Օգոստոսի 15-ին, երկուշաբթի, ժամը 12-ին, Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ տեղի կունենա հանրահավաք՝ ընդդեմ Արցախում, մասնավորապես Բերձորում, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև համագործակցության արդյունքում տեղի ունեցող 
ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԻ և
Կրոնական ու Մշակութային կոթողների ոչնչացման։

Միտինգի պահանջներն են՝
1. Դադարեցնել 2022 թ․,  օգոստոսի 6-ից Բերձորում և Աղավնոյում հայ բնակչության դեմ տեղի ունեցող էթնիկ զտումները։
2. Հայաստանում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատում և քաղաքացիական ազատությունների, այդ թվում ազատ խոսքի իրավունքի պահպանում։
3. Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունից՝ իրեն հասու բոլոր լծակներով անհապաղ ազդել Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների վրա՝ դադարեցնելու Բերձորի և Աղավնոյի վարչական տարածքներում տեղի ունեցող Էթնիկ զտումները։

ՀՀ Կառավարության գործողությունները խախտում են ՄԱԿ-ի 1948թ ընդունված մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի ընդհանուր դրույթները, ինչպես նաև ՅՈւՆԵՍԿՈ-ի ոչ նյութական արժեքների ժառանգության պաշտպանության կոնվենցիայի դրույթները։

Հայ-Գերմանական վերաինտեգրման միություն