Լեւ Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Լեւ Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ռուս հայտնի արտիստ Լեւ Լեշչենկոյի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այս մասին հայտնում է ռուսական «Լենտան»։ Վիրուսը արտիստի մոտ երկկողմանի թոքաբորբ է առաջացրել։

Հիշեցնենք, որ նախօրեին ժողովրդական արտիստին տեղափոխել էին Կոմունարկայի հիվանդանոց՝ վերակենդանացման բաժամունք՝ կորոնավիրուսի կասկածանքով։ Հաղորդվեց, որ Լեշչենկոյի մոտ շնչարգելություն է սկսվել եւ նվազել է նրա արյան մեջ թթվածնի պարունակությունը։