Արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում

Արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամու․ի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Քանի որ Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանի դիրքերից մեկն այս պահին հակառակորդը հրետակոծում է, ենթադրում եմ, որ հանրության մեծ մասը, հատկապես՝ բազմաթիվ զինծառայողների ծնողներ, հետաքրքրված են նաև արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով:

Այս պահին սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում, և Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը: Անփորձանք գիշեր և ծառայություն հայոց սահմանները հսկող մեր բոլոր զինծառայողներին»: