Նելլի Դուրյանը՝ 3 հղի աշակերտների մասին, նրանք ամուսնացել են

Նելլի Դուրյանը՝ 3 հղի աշակերտների մասին, նրանք ամուսնացել են

    • Ոստիկանության ոստիքրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է  վերջին շրջանում համացանցում շրջանառվող  երեք անչափահասների հղիության վերաբերյալ լուրերին, որի վերաբերյալ անգամ հարցադրումներ են հնչում անգամ ԱԺ-ում։
    • Ըստ Նելլի Դուրյանի պարզաբանման ՝ հիշյալ փաստերով ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր: Արդյունքում պարզվել է, որ երեք անչափահասներն էլ ամուսնացել են, և նրանց հարսանեկան արարողություններին ներկա են գտնվել երկու կողմի հարազատները: Պարզվել է նաև, որ երեք անչափահասներն էլ սեռական հարաբերություն ունեցել են 16 տարին լրանալուց հետո: Ուստի երեք դեպքում էլ բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշները: Այն է՝ սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ: Նախապատրաստված նյութերով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ: