Հայտնի է Պուտին-Թրամփ հանդիպման օրն ու ժամը

Հայտնի է Պուտին-Թրամփ հանդիպման օրն ու ժամը

Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը ճապոնական Օսակայում տեղի ունենալիք G20-ի շրջանակներում կհանդիպեն վաղը՝ հունիսի 28-ին, տեղի ժամանակով՝ ժամը 14,00-ին։ Երկու լիդերների բանակցություններին հատկացված է մեկ ժամ, ըստ արարողակարգի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը։ Հանդիպումը տեղի կունենա ընդլայնված կազմով։ Նախագահներ Պուտինն ու Թրամփը կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ապա կխոսեն ռազմավարական կայունությանն ու բազմաթիվ հակամարտությունների մասին՝ ներառյալ Սիրիան, Աֆղանստանը, Ուկրաինան, Վենեսուելան եւ Իրանը։ Երկու նախագահների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Համբուրգում՝ կրկին «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ՝ 2017 թվականի հուլիսի 7-ին։