Ձուլվել է պատմության ամենախոշոր ոսկեդրամը
Լոնդոնի թագավորական դրամահատարանը ձուլել է բրիտանական 1100-ամյա պատմության ամենախոշոր ոսկե դրամը, որը ունի տասը կիլոգրամ քաշ, քսան սանտիմետր տրամագիծ, անվանական արժեքը տասը հազար ֆունտ ստեռլինգ: Ավանդական հմտությունների եւ առաջավոր տեխնոլոգիաների համատեղմամբ պատրաստված ոսկեդրամի վրա վարպետներն աշխատել են չորս հարյուր ժամ: Այս մասին հայտնում է The Times պարբերականը: Դրամի վրա բրիտանական Եղիսաբեթ II թագուհու դիմապատկերն է, իսկ կողքերին տասը կենդանիներ են` ինչպես իրական, այնպես էլ միֆական: Այն «Թագուհու գազանները» հուշադրամների շարքի հերթական գլուխգործոցն է: Հայտնի է, նաեւ, որ ոսկեդրամը կարելի է գնել, իսկ կոնկրետ գնի մասին կարելի է իմանալ միայն գնման հայտ ներկայացնելիս:
Կարծիքներ