Վերադարձ դեպի ՍՍՀՄ

Վերադարձ դեպի ՍՍՀՄ

Այս էլ որերորդ անգամ վարչապետը խոսում է մամուլում միլիոններ ծախսող իր թշնամիների, «ժողովրդի վստահությունը վայելող» իշխանության դեմ մեդիապատերազմի, լրատվամիջոցներ առնել-ծախելու եւ իրենց դեմ որպես քարոզչամիջոց կիրառելու մասին։

Խոսքը, բնականաբար, վերաբերում է հիմնականում Ռոբերտ Քոչարյանին վերագրվող ԶԼՄ-ներին, եւ մենք կարող էինք  «չլսելու» տալ այս մեղադրանքները, եթե դրանք վտանգավոր չլինեին երկրի համար եւ չկրկնվեին։ Հույս ունեինք, որ այս ամիսներին նրա շրջապատում որեւէ գրագետ մարդ կամ իրավաբան կլիներ, որը կբացատրեր այդ հայտարարությունների վտանգներն ու անիմաստությունը։ Ցավոք, կա՛մ չկան նման մարդիկ, կա՛մ վախենում են վարչապետին առարկել։

Առհասարակ՝ աշխարհի լրատվամիջոցների մի հսկա հատված ոչ թե տեղեկատվություն փոխանցելու միջոցներ են, այլ քարոզչամեքենաներ․ դրանք ծառայում են այս կամ այն կուսակցությանը, քաղաքական գործչին։ Այդ ԶԼՄ-ները մասնավոր ընկերություններ են՝ ստեղծված կոնկրետ անձանց կողմից, կոնկրետ նպատակներով։ Եվ աշխարհը նորմալ է վերաբերվում, որ տվյալ լրատվամիջոցի սեփականատերը կամ խմբագիրն իր հայացքներն է պրոպագանդում, իր համակրանքներն ու հակակրանքներն արտահայտում, եւ դրանում ոչ մի անօրինական բան չկա։ Այնպես, ինչպես ոչ մի անօրինական բան չի արել «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ իր խմբագրի ու խմբագրակազմի տեսակետները շարադրելով, կոնկրետ քաղաքական ուժի ներկայացնելով։ Մեղադրել Քոչարյանին կամ քոչարյանականներին լրատվամիջոցներ ունենալու եւ դրանք իրենց շահերին ծառայեցնելու մեջ, նշանակում է մերժել շուկայի, ազատ տնտեսական հարաբերությունների գաղափարը եւ վերադառնալ Սովետմիություն, որտեղ ԶԼՄ-ները ծառայում էին միայն Կոմկուսին եւ գովերգում էին միայն ՍՄԿԿ կենտկոմի քարտուղարին