Հայտնի խոհարար Ջեյմս Օլիվերը սնանկացել է

Հայտնի խոհարար Ջեյմս Օլիվերը սնանկացել է

Իտալական Jamie’s Italian ռեստորանային ցանցը, ինչպես նաեւ այլ հանրային սննդի հաստատություններ, որոնք պատկանում էին բրիտանացի հայտնի խոհարար հեռուստահաղորդավար Ջեյմս Օլիվերին, տրվել են կառավարման այլ կազմակերպության՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Օլիվերը սնանկացել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Սնանկության դատական գործի պատճառով, ընդհանուր առմամբ, փակման վտանգի տակ է հայտնվել 25 ռեստորան՝ 1300 աշխատատեղով։ Ճգնաժամային կառավարումն իրականացնում է KPMG հաշվապահական ընկերությունը։ Օլիվերն ինքը խորն ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի համար, եւ ասել, որ երախտագետ է իր աշխատակազմի հանդեպ, համատեղ 10 տարվա աշխատանքի համար։ Նա բացատրել է իր հետ տեղի ունեցածը` «Բրեքսիտով» պայմանավորված անորոշությամբ, որոնք ակամա հարվածում են բրիտանական տնտեսությանը։