Ինչո՞ւ են գյումրեցիները դժգոհ քաղաքի զարդարանքից. ֆոտոշարք

Թեև Գյումրու քաղաքապետարանից վստահեցնում են, որ ջանք ու եռանդ չեն խնայել քաղաքը տոնական տեսքի բերելու համար, եւ այս տարի անգամ 500հզր դրամ նախորդ տարվա համեմատ ծախսը գերազանցել է, այդուհանդերձ, գյումրեցիները դժգոհելու պատճառ տեսնում են: Համայնքապետարանն իր կատարած աշխատանքն է գովազդել՝ տեղադրելով լուսավորված ու զարդարված փողոցների լուսանկարները իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում: Հիացմունք արտահայտողների կողքին կան նաև սուբյեկտիվ կարծիքներ, ինչ որ տեղ նաև արդարացի դիտողություններ:

«Շատ աբռի մեր քաղաքապետարանը, լավին ով կռնա վատ ըսե , մենակ մե փոքրիկ թերություն  կա. հանկարծ սխալվիս էդ լույսերին նայես ,մեքենա վարելուց կռնա ընբես փոս ընկնիս, որ Նոր տարուց հետո նոր գըտնին՝ ԱԻՆ-ի երկարաժամկետ ու քրտնաջան որոնողական աշխատաքներից հետո:Ամոթ է, քաղաքը դառել է էքստրիմ, էս հալերիս էլ գուզենք տուրիզմ զարգացնենք։ Մե հադմ ախպոր պես, ելեք քաղաք՝ Լենինգրադյան, Ինտերնատիոնալ, Տեքստիլ ․․․․ու կռնամ ըսդպես երկար թվարկեմ փողոցների անուններ, որոնցով երթևեկելը անհնար է , յանիմ մայթ ունեինք, էդ էլ չկա, մարդիկ փողոցներով կքայլեն, ավտոներն էլ չիդեն ինչղ կքշեն։Լուսավորությունը՝ 0: Պարտաճանաչ ժամը 23:00 կանջատեն ։Յանիմ վերջ, աչքերս փակինք ու քնանք, զարթուն մարդ չտեսնինք էլ : Հետո կզարմանաք, որ  մարդիկ կձգտեն մայրաքաղաք ապրել, մնան ստեղ ի՞նչ էնեն»,-նշում է գյումրեցիներից մեկը։

Մեկ ուրիշն էլ նկատում է. «Ինչո՞ւ է այս տարի այդքան խղճուկ քաղաքի տոնական լուսավորությունը:Բագրատունիների այգու շուրջը, Հաղթանակի այգու, կայարանամերձ հրապարակի և Ռուսթավելու փողոցների ամեն տարվա զարդարանքները բացակայում են»: