Վրաստանի ԱԳ նախարարն առաջիկա օրերին կայցելի Հայաստան

Վրաստանի ԱԳ նախարարն առաջիկա օրերին կայցելի Հայաստան

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին հունվարի վերջին կայցելի Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը` նշելով, որ այդ մասին խոսվել է Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հետ հանդիպման ժամանակ։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունն էլ տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել է ՀՀ–ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային համագործակցության հարցերի: