Արմեն Սարգսյանը՝ բարդ ընտրության առջեւ

Արմեն Սարգսյանը՝ բարդ ընտրության առջեւ

Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները այսօր նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը  ճնշել են վերջինին,ասել են, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը չստորագրելը հավասար է ստորագրելուն, քանի որ իրավունքի ուժով դադարեցվելու են ԳՇ պետի լիազորությունները, թողնելու են մի ճանապարհ՝ փողոցային պայքարի, բախումների, արյունահեղության ճանապարհը, որի մեղքը ակամայից իր ուսերին է ընկնելու։

Արմեն Սարգսյանին խորհուրդ են տվել չմտնել այդ մեղքի եւ պատասխանատվության տակ, Փաշինյանի որոշումն ուղարկել ՍԴ, թող բարձր դատարանն էլ որոշում կայացնի։ Արմեն Սարգսյանը ժամանակ է խնդրել եւ ասել, որ մինչեւ երեկոյան վեցը կպատասխանի։

Ուշագրավ է, որ ՀՓՇ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո նախագահականից տեղեկացրեցին նաեւ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման մասին, իսկ հաղորդագրության տեքստից տպավորություն էր, որ Արմեն Սարգսյանն, այդուհանդերձ, կմնա իր որոշմանը։ Թեպետ պետք չէ շտապել, դեռ ժամանակ կա, սպասենք նախագահի վերջնական որոշմանը։