Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի

Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի
Էդուարդ Աղաջանյան

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։ Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները.

- ՀՀ փոխվարչապետեր

- Վարչապետի աշխատակազմի ղեկավար

- ԱԽ քարտուղար

- Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ

- Աշխատակազմի վարչության պետեր

- Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր

- Վարչապետի խորհրդականներ

- Վարչապետի որոշ օգնականներ Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն.

- Երկու փոխվարչապետերը

- ԱԱԽ քարտուղարը Եվ վերջ Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։

Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի»։