Լեհաստանը ցանկանում է փոխարինել Թուրքիային

Լեհաստանը ցանկանում է փոխարինել Թուրքիային

Լեհական իշխանությունները ցանկանում են ստանալ F-35 կործանիչները որքան հնարավոր է արագ եւ պատրաստ են զբաղեցնել Թուրքիայի տեղը, եթե կործանիչների մատակարարման ծրագրից Անկարան վերջնականապես հանվի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Վերշավայում գտնվող իր իրազեկ աղբյուրներին։ Լրատվամիջոցի զրուցակիցը նկատել է, որ լեհական իշխանությունները ուշադիր հետեւում են թուրք-ամերիկյան առճակատմանը, կապված Անկարայի կողմից ռուսական սպառազինություններ գնելու հետ, եւ եթե Թուրքիային կործանիչների մատակարարումը դադարեցվի, ապա հերթում գտնվող Լեհաստանը ակնկալում է, որ ավելի շուտ կստանա իրեն հասանելիք կործանիչները։