Չգիտեմ այդ սարքերը կօգտագործվե՞ն, թե՞ ոչ

Չգիտեմ այդ սարքերը կօգտագործվե՞ն, թե՞ ոչ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե ի՞նչ կարծիք ունի վերանորոգված շնչառական սարքերի վերաբերյալ, պատասխանեց, որ դրանք որակյալ են, քանի որ ի սկզբանե բարձրորակ սարքեր են եղել։ Հիշեցնենք, որ օրեր առաջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասել էր, որ մեկ տասնյակից ավելի սարք է վերանորոգվել։ Թորոսյանը հավելեց, որ չգիտի՝ դրանք կօգտագործվեն՞, թե՞ ոչ, քանի որ նոր սարքեր են ստացել, բայց եթե անհրաժեշտություն առաջանա, ապա կօգտագործվեն։

Նախարարին հարցրինք նաև, թե որքա՞ն գումար է ծախսվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարից և ինչ նպատակով։ Թորոսյանն ասաց, որ չգիտի, թե որքան է ծախսվել, սակայն վստահեցրեց, որ ծախսվել են կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով։