Քննարկում են Գազայի բնակչության վերաբնակեցման տարբերակները

Միացյալ Նահանգները դիմել է մի շարք երկրների՝ խնդրելով ժամանակավորապես ընդունել Գազայի սեկտորի պաղեստինցի բնակիչներին, որոնց միտք ունի վերաբնակեցնել այդ երկրներում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքատուղար Մարկո Ռուբիոն՝ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեում տեղի ունեցած լսումների ժամանակ։ «Մենք այդ մասին խոսել ենք մի շարք երկրների հետ»,- ասել է Ռուբիոն։
Նա հստակեցրել է, որ խոսքը նրանց մասին է, ովքեր կամավոր են ցանկություն հայտնում ժամանակավորապես հեռանալ Գազայի սեկտորից։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ խոսք չի կարող լինել դեպորտացիայի մասին։
Կարծիքներ