Նավթի պահանջարկը համաշխարհային շուկայում կտրուկ կնվազի․ կանխատեսում

Նավթի պահանջարկը համաշխարհային շուկայում կտրուկ կնվազի․ կանխատեսում

S&P Global Platts (APPEC) 2020 վիրտուալ կոնֆերանսի ժամանակ նավթի համաշխարհային շուկայի համար կանխատեսվել է պահանջարկի կտրուկ նվազում։ Այս մասին հայտնում է CNBC-ն։ Մասնագետները ուշադրություն են դարձրել հումք արտադրող երկրների խոցելիությանը։ Ինչպես նշել է S&P Global Platts-ի նախագահ Մարտին Ֆրենկելը, այս տարվա վերջին պահանջարկի նվազումը օրական ծավալով կհասնի 8 միլիոն բարելի։ Դա Ֆրենկելը բնութագրել է որպես ահռելի կրճատում՝ նախորդ տարիների համեմատությամբ։ Ընդ որում, ֆիքսվել է, որ նախաճգնաժամային ծավալները չեն վերականգնվի նույնիսկ հաջորդ տարի։ Կարանտինային սահմանափակումները հիմնական պատճառն են պահանջարկի նվազման։ Նավթամբարներում ավելանում է պահեստավորված նավթի քանակը։ Ի դեպ, Էներգետիկայի միջազգային գործակալությունը հրապարակել է այս տարվա զեկույցը, որի մեջ նշվում է, որ կարանտինային պայմանների մեղմացմամբ պայմանավորված նավթի պահանջարկի վերականգնումը դադարել է եւ լավատեսական ակնկալիքները դարձել են չափազանց փխրուն։ Շուկայի խաղացողները սպասում են ՕՊԵԿ+-ի սեպտեմբերի 17-ի նիստին։