Դիստանցիոն հայրենասիրությունն «ամենաազդեցիկն» է, գնացեք, ազատեք ձեր երեխաներին բանակից

Դիստանցիոն հայրենասիրությունն «ամենաազդեցիկն» է, գնացեք, ազատեք ձեր երեխաներին բանակից

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մինչև այսօր առավոտ որոշել էի չմասնակցել գալիք հանրաքվեին, բայց 2019թ-ի ամռանն ընտանիքով (երկու տղա երեխայով) ԱՄՆ տեղափոխված, Հայաստանում ամեն ինչ վաճառած ընկերներիցս մեկը կարողացավ համոզել, որ Հայաստանի ապագայի համար ճիշտը մասնակցելն է: Իսկապես` դիստանցիոն հայրենասիրությունն «ամենազադեցիկն» է, գնացեք, ազատեք ձեր երեխաներին բանակից, հարկ մի տվեք ու կարևորը չմոռանաք երկրի մասին հիշել կենացների ժամանակ ու ֆեյսբուքում: Չնայած ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի որդին է ազատվում բանակից, գնացողներին ինչ ասենք»։