Անհրաժեշտ է 8 միլիարդ դոլար՝ հակակորոնավիրուսային պատվաստման գլոբալ ծրագրի համար․ ՄԱԿ Գլխավոր քարտուղար 

Անհրաժեշտ է 8 միլիարդ դոլար՝ հակակորոնավիրուսային պատվաստման գլոբալ ծրագրի համար․ ՄԱԿ Գլխավոր քարտուղար 

ՄԱԿ-ին եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը անհապաղ անհրաժեշտ է ութ միլիարդ դոլար՝ հակակորոնավիրուսային պատվաստումների գլոբալ ծրագիրը կյանքի կոչելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ օգնություն խնդրելով «Մեծ Քսանյակի» երկրներից։

Բացի այդ, նա նաեւ ասել է, որ հարկավոր է ստեղծել ժամանակակից եւ լավ ֆինանսավորվող համակարգ՝ պանդեմիաներին դիմակայել կարողանալու համար, որպեսզի ապագայում հնարավոր լինի խուսափել այն սխալներից, որոնք այժմ են գործվում, եւ հատկապես՝ պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխումից։

«COVID-19-ը վերջին պանդեմիան չէ, որի հետ բախվելու ենք մենք, սակայն կարող է դառնալ վերջին պանդեմիան, որի դեմ պայքարում մենք ձախողել ենք»,- ասել է Գուտերեշը։