Այլ

Ադրբեջանը խարխլում է խաղաղության հասնելու ՀՀ ջանքերը. Փաշինյանը՝ Շոլցի հետ ասուլիսին

Ադրբեջանը խարխլում է խաղաղության հասնելու ՀՀ ջանքերը. Փաշինյանը՝ Շոլցի հետ ասուլիսին

Ադրբեջանը ի չիք է դարձնում Հարավային Կովկասում խաղաղության հասնելու Հայաստանի ջանքերը։

Այս մասին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես նշել է Փաշինյանը, երկու երկրների ղեկավարների բանակցությունների առանցքային թեմաներից են եղել իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները։

Նրա խոսքով, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։

«Ցավոք սրտի, ադրբեջանական կողմը բանակցություններին կառուցողականորեն մասնակցելու փոխարեն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը` խարխլելով Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանն ուղղված մեր կառավարության ջանքերը»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով, այժմ ամենասուր խնդիրը Լաչինի միջանցքի շրջափակումն է, որի արդյունքում ԼՂ-ում 120 հազար մարդ հայտնվել է շրջափակման մեջ։ Ադրբեջանի գործողությունները, ըստ Փաշինյան,  2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Բաքվի ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում են։
«Սա Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ էթնիկ զտումների լայնածավալ և հետևողական քաղաքականության մի մասն է», - ընդգծել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը նշել է, որ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ կարող է էական դեր խաղալ այս խնդրի լուծման գործում։

Նա նաև հիշեցրել է, որ Արդարադատության միջազգային դատարանը Բաքվին պարտավորեցրել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու համար։

Փաշինյանը կոչ է արել միջազգային գործընկերներին միջոցներ ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը կատարի դատարանի որոշումը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image