Ոստիկանությունը հենակետեր է դրել ու էշին հսկում է, որ չգա Երևան․ Սևադա Ղուկասյան

Ոստիկանությունը հենակետեր է դրել ու էշին հսկում է, որ չգա Երևան․ Սևադա Ղուկասյան

Հանրահավաքներին ելույթ ունեցողների կողմից շատ է հնչում հարցը, թե էս ինչքան շատ եք։ Հիմա ես ուզում եմ այստեղից այդ հարցին հարցով պատասխանել ու ասել՝ բայց ինչի պիտի քիչ լինեին, հայ մարդը մեռա՞վ, էլ չկա՞։ Ուզում եմ ասել, որ զարմանալի չէ, որ շատ ենք լինում, դա շատ նորմալ է։ Այս մասին քիչ առաջ ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին իր ելույթում ասաց Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչ Սևադա Ղուկասյանը։ Սևադան հանրությանն առավել հայտնի է իր ակցիայով, երբ ավանակին բերել էր Երևան՝ ԱԺ շենքի մոտ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին ավանակի վրա թարս նստեցրած տաներ հայրենի գյուղ։

«Մենակ շատով չէ, ամենակարևորը այն է, որ որակով ենք, այո, այստեղ իրոք որակ կա։ Հիմա ուզում եմ ինձ ամենաշատը տրվող այն հարցին անդրադառնամ, թե էշը ուր է։ Ժողովուրջ ջան, ուրեմն բոլորիս հայտնի Իլհամիկը, այս պահին հսկողության տակ է։ Ոստիկանական հենակետեր են դրել ու 24 ժամ հերթապահություն են իրականացնում։ Ոստիկանության տղերքն էլ ասում են՝ այ ախպեր, փոխանակ գնանք հանցագործ բռնենք, եկել ենք էշ ենք հսկում։ Էշը հսկում են, որ չգա էլի Երևան»,- հավելեց նա։