Առաջարկվել է ԵԱՏՄ շրջանակներում իրականացնել վարկային պատմությունների փոխանակում

Առաջարկվել է ԵԱՏՄ շրջանակներում իրականացնել վարկային պատմությունների փոխանակում

Ռուսաստանի Ֆինանսների նախարարությունը առաջարկել է կազմակերպել ԵԱՏՄ շրջանակներում վարկային պատմությունների փոխանակում։ Այս մասին հայտնում է ՌԴ Ֆինանսների նախարարությունը։

ՌԴ կառավարությանը ներկայացված որոշման նախագծով նախատեսվում է ստեղծել անդամ պետությունների վարկային պատմությունների փոխանակման համակարգ։ Այս համակարգը առաջարկվում է ստեղծել, հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ֆինանսական գործակցության ծավալների աճը։