«Չելսի»-«Նոա» հանդիպումը ռեկորդային է դարձել

«Չելսի»-«Նոա» հանդիպումը ռեկորդային է դարձել

Ինչպես հայտնի է, Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 3-րդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» մրցակցի դաշտում՝ Լոնդոնում 0:8 հաշվով պարտվել է «Չելսիին»։

Կոնֆերենցիաների լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ լոնդոնյան ակումբը տարել է մրցաշարի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը։

Նախորդ ռեկորդը պատկանում էր դանիական «Նորշելանին», որը 2023 թ. հոկտեմբերի 5-ին բուլղարական «Լյուդոգորեցի» նկատմամբ առավելության էր հասել 7:1 հաշվով։
«Չելսին» դարձել է նաև առաջին ակումբը, որը Կոնֆերենցիաների լիգայի մեկ խաղում խփել է 8 գոլ։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակներից մեկը պատկանում է հենց «Նոային»։ Ռուի Մոտայի գլխավորած թիմը մրցաշարի ընթացիկ խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում 7:0 հաշվով հաղթել էր Մալթան ներկայացնող «Սլիմային»։