Թրամփը կոչ է արել Իրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ

Թրամփը կոչ է արել Իրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ Թրամփի, ԱՄՆ-ն կարող է արագ պայմանավորվել Իրանի հետ։ Նա ասել է, որ երկու երկրների ներկայացուցիչները պարզապես պետք է զանգեն մեկմեկու։

«Ես պարզապես մտածում եմ, որ նրանք գոռոզ մարդիկ են, իրենց ղեկավարներն էլ են գոռոզ մարդիկ։ Բոլորս ենք գռոոզ»,- ասել է Թրամփը, հավելելով, որ ամերիկյան կողմը տրամադրված չէ թշնամական հարաբերությունների, սակայն եթե Իրանը թշնամական քայլ անի, կփոշմանի։