Ռոնալդուն ու Մաքգրեգորը հարևաններ կդառնան

Ռոնալդուն ու Մաքգրեգորը հարևաններ կդառնան

Ինչպես փոխանցում է The Sun-ը, «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն և UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորը կարող են հարևաններ դառնալ։

Ըստ աղբյուրի՝ պորտուգալացի աստղը պատրաստվում է առանձնատուն գնել Միջերկրական ծովի ափին։ Մաքգրեգորի տունը ևս գտնվում է այնտեղ։ Նշվում է, որ առանձնատան գինը, որը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստը, արժի 1․45 մլն եվրո։