Հարձակումը Դոնբասի վրա բացառել են․ հայտարարություն Կիեւից

Հարձակումը Դոնբասի վրա բացառել են․ հայտարարություն Կիեւից

Ուկրաինան մտադիր չէ սկսել հարձակում Դոնբասի վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի խոսնակ Յուլյա Մենդելը։ Նա ասել է, որ Ուկրաինան չի կարող հարձակվել սեփական տարածքների վրա եւ պայքարել սեփական քաղաքացիների դեմ։

Նա հավելել է, որ Կիեւում վստահ են, որ խաղաղության կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով։ «Հենց դրա համար էլ մենք ձգտում ենք «Նորմանդական քառյակի» բանակցություններին եւ ընթանալու ենք դիվանագիտական ճանապարհով՝ խաղաղության հասնելու համար»,- ասել է Մենդելը։