Համլետ Ղուշչյանը հեռուստառադիոխորհրդի նախագահի թեկնածու է, իսկ Վահագն Թևոսյանը՝ ոչ

Համլետ Ղուշչյանը հեռուստառադիոխորհրդի նախագահի թեկնածու է, իսկ Վահագն Թևոսյանը՝ ոչ

Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելու հայտ է ներկայացրել հայտնի հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը։ Երեկ նա փաստաթղթերը հանձնել է մրցութային հանձնաժողովին։ Մեր տեղեկություններով, այս պահին ևս մեկ թեկնածու է արդեն փաստաթղթերը հանձնել։ «Այո, ես իմ ծրագիրը ներկայացրել եմ։ Դա լավ է, թե՞ վատ»,  - տեղեկությունը հաստատեց Ղուշչյանը։

 Երեկ լուրեր էին շրջանառվում, որ նման մտադրություն ունի  նաև ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը։  «Հրապարակին» նա իր մասնակցության մասին ասաց․ «Որևէ փաստաթուղթ չեմ ներկայացրել ու ոչինչ չեմ հավաքել»։ Բայց հավաքելո՞ւ եք։ »Քանի որ «լուրեր են շրջանառվում», ուզում եմ ինտրիգը պահեմ, տեսնեմ էդ ով ու ինչու է ադպիսի լուրեր շրջանառում: էս պահին նման մտադրություն օրակարգումս չկա, չնայած շատ վաղուց եղել է»: Մեր տեղեկություններով, այս պահին առաջադրվել է 3 թեկնածու։

Անունները հանձնաժողովականները չեն հայտնում։ Հայտեր ներկայացնելու ժամկետն ավարտվում է մարտի 21-ին։