Բազումի բաժնի նախկին պետը՝ քաղաքապետի թեկնածու

Բազումի բաժնի նախկին պետը՝ քաղաքապետի թեկնածու

Հանրապետության՝ մեծությամբ 3-րդ քաղաք Վանաձորում դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններն մասնակցող կուսակցությունների և թեկնածուների ցանկն արդեն ուրվագծվում է։ Վանաձորում ընտրություններին կմասնակցի նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի նախկին պետ, ոստիկանության փոխգնդապետ Վազգեն Թորոսյանն է։

Մեզ հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Գևորգ Խաչատրյանն ասաց, որ Վազգեն Թորոսյանն իրեց հավանական թեկնածուն է, թեև Երևանից դեռևս հաստատում չկա։ Խաչատրյանը նաև ասաց, որ Թորոսյանը ոստիկանությունում իր ծառայությունը դադարեցրել  է այս տարի՝ 2021 թվականին։