Գերեզմանոցում հայտնաբերվել է սպանության փորձերի մեղադրանքով զինված հետախուզվողը. մանրամասներ

Գերեզմանոցում հայտնաբերվել է սպանության փորձերի մեղադրանքով զինված հետախուզվողը. մանրամասներ

Ծավալուն օպերատիվ միջոցառումների արդյունքում ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 26-ին տեղեկություն ստացան, որ մի շարք, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքներով հետախուզվող 37-ամյա տղամարդը Կոտայքի մարզի Զովունի գյուղի գերեզմանոցում է։

Ժամը 20.10-ի սահմաններում Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները նրան հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին Արաբկիրի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ լիցքավորված 30 փամփուշտով։

Երևանի Ֆուչիկի փողոցում հաշվառված տղամարդը 2020 թվականից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, կողոպուտների, գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքներով։ Բացի այդ, դարձյալ 2020 թվականից, ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք։

Մանրամասն՝ տեսանյութում