Ես պատրաստ չեմ Բեյլին խաղաժամանակ տալու․ Ժոզե Մոուրինյո

Ես պատրաստ չեմ Բեյլին խաղաժամանակ տալու․ Ժոզե Մոուրինյո

«Տոտենհեմ Հոթսպուրի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է այն մասին, թե ինչու հարձակվող Գարետ Բեյլին չի ստանում բավարար խաղաժամանակ խաղային պրակտիկայի համար։ «Ես պատրաստ չեմ նրան խաղաժամանակ տալու։ Մենք գիտենք, թե երկու սեզոնների ընթացքում նա ինչպիսի դժվարությունների է հանդիպել։

Գիտենք, որ նա եկել է վնասվածքով, եւ նույնիսկ այս սեզոնին փոքր վնասվածք ունեցավ։ Ամենակարեւորն իր համար հիմա՝ հետեւողական լինելն է, եւ առանց խնդիրների մարզվելը։ Երբ մարզիկը կայուն մարզվում է, եւ կարողանում է բարձր ինտենսիվությունը մարզումների հաղթահարել առանց նյուանսների, ապա նա պատրաստ է։ Պետք է ոչ թե նրան խաղաժամանակ տալ, այլ նա ինքը պետք է խաղաժամանակի րոպեները վաստակի»,- Sky Sports-ի փոխանցման համաձայն, հայտարարել է Մոուրինյոն։