ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Ռուսաստանյան ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է Կիեւի ռեժիմի ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ օդային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ 

ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է 13 ուկրաինական ԱԹՍ. 12-ը ՝ Կուրսկի մարզի տարածքում և մեկը ՝ Բելգորոդի մարզի տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ: