Տատիկը տոպրակը թափեց՝ ինձ պետք չի 

Տատիկը տոպրակը թափեց՝ ինձ պետք չի 

Գնումներ էի անում, մեկ էլ «Նազրվան» վարունգը 380 դրամ։ Ու այն էլ ի՜նչ վարունգ, ծաղիկը վրան։  Զարմացա՝ ամառը այսպիսի գին չէինք տեսել։

Տնօրենը ներսում էր, ներս մտնողների զարմացական և ուրախացած հայացքներին մի տեսակ անտարբեր էր արձագանքում։ Ուրախանալու փոխարեն, որ այդպես լավ է վաճառվում, մի տեսակ տխուր էր։ 

- Ինչու՞ է այդպես էժանացել, - մոտենալով նրան,- հարցրի կամացուկ։ Թևիս տակ մի չամիչ տատիկ արագ- արագ տոպրակն էր լցնում, ասելով՝ ապրեք դուք, էս տարի էնքան թանկ էր, որ չեմ կարողացել առնեմ, տանեմ մի երկու շաբաթ ուտեմ։

Իմ հարցից դադարեցրեց գործողությունը։ Տնօրենը շատ կամաց ասաց՝ տղերքի համար։ Մի պահ չպատկերացրի՝ ինչ տղերք։ 

- Դե էդքան զոհերի պատճառով հանդիսություններ չեն անում, օբյեկտներն էլ հիմնականում «Նազրվան» էին տանում, կուտակվել է։ Երևի մի քանի օր էլ կուտակածը էժան կծախեն, մինչև տեսնենք գլխներիս ինչ է գալիս։ 

Տատիկը, որ դադարեցրել էր վարունգը տոպրակը լցնելն ու մեզ էր լսում՝ տոպրակը թափեց ու գոռաց՝ ինձ պետք չի։ 

Տնօրենը նայեց չորիկ, մորիկ տատիկին ու գլուխը կախեց։ 

Ես այս Հայաստանն եմ սիրում ու ճանաչում։