Վարսերում գյուղացիների մեջ կոնֆլիկտ  է առաջացել,  ի՞նչպես կլուծվի խնդիրը

Վարսերում գյուղացիների մեջ կոնֆլիկտ  է առաջացել,  ի՞նչպես կլուծվի խնդիրը

Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի համայնքապետարանում ապրիլի 23-ին   տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի վարձակալության մրցույթ։  Մրցույթը գյուղում մեծ իրարանցում է առաջացրել: Բանն այն է, որ  Վարսեր գյուղի բնակիչներ՝  Գարիկ եւ Անդրանիկ Նավասարդյան եղբայրները, ովքեր Ռուսաստանից վերադարձել են Հայաստան, ներդրում անելու եւ աշխատատեղ ստեղծելու համար, որոշել են մասնակցել մրցույթին, եւ գնել աճուրդի դրված հողերը։ Այս հանգամանքից ելնելով  գյուղացիների զայրացած են, եւ  կրքերը Վարսերում քանի գնում, բորբոքվում են:  

Գյուղացիները մեզ հետ զրույցում  ասում են, որ 30 տարի շարունակ իրենց միակ եկամուտի աղբյուրը այդ հողերն են եղել, հիմա հայտնվել են Նավասարդյան եղբայրները, ուզում են մեր ձեռքից այն վերցնել.  
«Գյուղի 40% հողերը ռեզերվ հողեր են,  չեն բաժանել ժողովրդին:  Երիտասարդ ընտանիքը  ունի 3 երեխա,  երեխեքը կմեծացան եւ հորից կպահանջեն, որ շենք սարքի, հող տա, որտեղի՞ց տա: Սեւանցի դեպուտատին  կբերես թող ամեն բան ասի: Ասենք, բոլոր հողերը առաք, բիզնես դրեցիք, մի քանի տարի հետո  ձեր բիզնեսը եկամուտ չբերեց, կթողեք էլի գնաք Հայաստանից: Գարունը բացվում ա, դու ուզում ես մեր արոտատեղերը վարուցանք անես,  բա՞ մենք ինչ անենք»,-ասում են գյուղացիները: 
Համագյուղացի Արթուր Պողոսյանն էլ վրդովված է այն հանգամանքից, որ  աճուրդի դրված հողերից մեկ կտորն էլ հենց իր տան դիմաց է,  եւ թույլ չի տա, որ տան դիմաց անասնագոմ կառուցեն.  «Իմ դռան դեմի հողը գա վերցնի ու  գոմ սարքի՞:  Ինձ էլ ժառանգ ունեմ: Ինչի՞ իր ժառանգը ուզում ա ապրի, իմ չի՞ ուզում:  Թող սարքի, բայց իմ տան մո՞տ: Գյուղում էլ շուխուռ  էին գցել, ասում էին,  ես փող եմ վերցրել ու հողը իրենց եմ տվել: 30 տարի առաջ էլի էս հողի համար կռիվ ենք տվել: Ուզում են նորից սպանություն լինի գյուղում:  Եթե էդ հողը վերցրեց, ստիպված իմ տուն էլ կտամ իրան ես էս գյուղից կգնամ: Ոնց կարելի ա գյուղի ողջ ռեզերվի հողերը առնել ու գյուղացիներին էս վիճակում թողնել»: 
Զրուցեցինք նաեւ  Անդրանիկ եւ Գարիկ Նավասարդյան եղբայրների հետ: «Մենք եկել ենք եւ  օրենքով, մասնակցում ենք աճուրդի, այդ հողերից մի կտորն էլ իմն ա: Գյուղացիներն ասում են, որ դու 20 տարի էս գյուղում չես ապրել, դա ինչ նշանակություն ունի: Չենք եկել, այստեղ միս առնենք ծախենք: Մենք մայր հավեր, կովեր, ոչխարներ ենք բերելու:  Մենք ուզում ենք տոհմային տնտեսությունը զարգացնենք Հայաստանի Հանրապետությունում: Գյուղում նաեւ 50-ից ավելի աշխատատեղեր կլինեն: Անցած տարի մենք հողեր ենք առել, եւ մեծ հյուրատներ ենք կառուցելու: Մեր ծրագիրը 5-7 տարի է, եթե ծրագիր աշխատեց՝ կունենանք 200 աշխատատեղ»: Այն հարցին, թե, ո՞ վ է այն պատգամավորը, ով ըստ գյուղացիների՝  կապ ունի Ձեզ հետ, Գարիկ Նավասարդյանն ասաց. «Պատգամավորը Վարազդատ Կարապետյանն ա: Էսքան ժամանակ,  ես նրան 5 անգամ եմ տեսել:  Վարազդատ Կարապետյանը մեր հետ ոչ մի կապ չունի, որ թողես կասեն Նիկոլ էլ ա մեր հետ, կամ՝ Պուտինն, քանի որ ես Ռուսաստանից եմ եկել:  Մենք եկել ենք 2016թվ.-ին, մեզ ասել են, որ գործ չունեք, թողեք գնացեք: Էս հեղափոխությունից հետո, մենք Նիկոլ Փաշինյանի հրահանգով, որ   եկեք Հայաստան,  ներդրում արեք:  Եկել ենք,  ներդրումն արել ենք: Ես կարայի այս ամեն ինչը Ռուսաստանում անեի, ավելի քիչ ծախսերով եւ շատ եկամուտով: Ես եկել եմ իմ հարազատ գյուղում ներդրում անեմ: Եթե մի քանի հոգի իրենց շահերի համար են էս բոլոլան անում,  ես  օրենքով սահմանված կարգով մասնակցելու եմ աճուրդի»:
 Գյուղացիների մեջ կոնֆլիկտը  հասունանում է: Ստեղծված  իրավիճակով  մտահոգած են  նաեւ Վարսերի համայնքապետարանում.    «Խնդիրը հիմնականում կապված է Վարսեր համայնքի սեփականություն հանդիսցող վարելահողերի հետ կապված: Նավասարդյան եղբայրները ներդրում անելուց հետո հողեր են ուզում, իրենց տնտեսության հետագա զարգացման համար, նույնը նաեւ բնակիչներն են ուզում: Չեն կարողանում կոմպրիմիսի գալ: Ընդանուր վարելահողերը 1440 հա, որից՝  1240հա գյուղացիների սեփականություն է: 1990թվ.-ին կառավարության որոշումամբ 204հա  տրամադրվել է այգեգործական ընկերությանը, մեր տարածքում ներկա պահի դրությամբ 76 հա վարելահող կա: Մոտ 100հա հող ենք դրել ապրիլին կայանալիք աճուրդին»,-մեզ հետ զրույցում ասաց  համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հակոբյանը: 

-Պարո՛ն Հակոբյան, Նավասարդյան եղբայրները ասում են, որ այսքան ժամանակ ապօրինի են գյուղացիները օգտագործել հող: Ի՞նչ կասեք այս մասին: 

-Ո՛չ,  ապօրինի չեն օգտագործել, հողի նպատակային նշականությունը պահպանվել  է, ինչ-որ տեղ հողի գործառնական նշանակությունը չի պահպանվել: Եղել է տարի, որ գյուղացին հողը չի վարել, օգտագործել է որպես խոտհարք:  Իսկ այս ամենը գյուղացին  պարզաբանում է, որ այդ տարի իրենց  համար ավելի լավ է, որպես խոտհարք օգտագործել, իրենց անասունները  պահելու համար, քանի որ  անջրդի հողեր են:  Բայց, որ հողերը ապօրինի օգտագործեն, նման բան չկա: Յուրաքանչյուր հեկտարի համար վճարել է 10 հազար դրամ: 

-Գյուղացիների մեջ կոնֆլիկտ է հասունանում, համայնքապետարանը ի՞նչ լուծում կտա այս ամենին:

-Մեր մտահոգությունը հենց դրանում է:  Գյուղացիներն ասում են, որ 30 տարի իրենք մշակել են այդ հողերը, մենք այդ հողերի տեր ենք կանգնում, մեր ապրուստի միակ միջոցն է:  Օրենքի սահմաններում կփորձենք այդ հարցը լուծել:  Չգիտեմ կհաջողվի՞, թե՞ չի հաջողվի, որ երկու կողմերն էլ շահած, կամ պարտված դուրս չգան: