Հունգարացի պատգամավորը ՈՒԵՖԱ-ին մեղադրել է մարդկանց վրա փորձարկումներ իրականացնելու մտադրության մեջ

Հունգարացի պատգամավորը ՈՒԵՖԱ-ին մեղադրել է մարդկանց վրա փորձարկումներ իրականացնելու մտադրության մեջ

Հունգարացի պատգամավոր Իլդիկո Բորբելին քննադատել է ՈՒԵՖԱ-ին ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի համար՝ «Բավարիա»-«Սեւիլիա» հանդիպումը հանդիսատեսների ներկայությամբ անցկացնելու մտադրության համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Պատգամավորը դա համարել է մարդկանց վրա փորձարկում իրականացնելու մտադրություն։

Նա մանրամասնել է, որ ֆուտբոլային համայնքը, որն այսօր փնտրում է այն հարցի պատասխանը, թե ինչպես է կորոնավիրուսը տարածվում զանգվածային միջոցառումների ժամանակ, այս հանդիպումը օգտագործելու է բժշկական փորձարկում իրականացնելու համար։

Նշենք, որ հանդիպումը կայանալու է երկու օրից Բուդապեշտում, սակայն այն այժմ հարցականի տակ է հայտնվել, քանի որ Հունգարիայում կորոնաթվերը աճել են։