Ինձ համար ցանկալի դատավորներ չկան. դատախազ

Ինձ համար ցանկալի դատավորներ չկան. դատախազ

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դատախազները միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԱԾ-ն քննում է քրեական գործ, թե արդյոք դատավորը մասնակցել է Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման կայացմանը, թե դա զրպարտություն է։

Դատախազներից Գևորգ Բաղդասարյանը, անդրադառնալով պաշտպանական կողմի գնահատականներին, թե դատավորը իրենց համար անցանկալի է, ասաց․ «Ինձ համար ցանկալի դատավորներ չկան, և նման ձևակերպումը դատավորներին պիտակավորելու, անուններ հնչեցնելու և ցանկալիի ու անցանկալիի բաժանելու, անթույլատրելի է»։

Բաղդասարյանը նշեց, որ միջնորդությունն անձնավորված չէ։