Կեղծ դեղ է հայտնաբերվել․ ԱԱՏՄ հորդորը՝ քաղաքացիներին

Կեղծ դեղ է հայտնաբերվել․ ԱԱՏՄ հորդորը՝ քաղաքացիներին

2023 թվականի հունվարի 30-ին «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ տարածքում ստացվել է կեղծ դեղի հայտնաբերման ազդանշան։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

«Ըստ այդմ.

Շվեյցարական «Մերկ Շարպ և Դոհմ ԻԴԵԱ» (MSD) ընկերությունից ստացված գրության համաձայն, ՀՀ-ում ձեռք բերված, անհայտ ծագման Keytruda (pembrolizumab) 100մգ/4մլ (սերիա՝ S048607, պիտանելիության ժամկետը՝ 19․04․2023թ) դեղը կեղծ է։

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից»,-ասված է հայտարարության մեջ։