«Գրիգոր Լուսավորչի» բժիշկները գործուղվել են «Նորքի» ինֆեկցիոն

«Գրիգոր Լուսավորչի» բժիշկները գործուղվել են «Նորքի» ինֆեկցիոն

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը մարտ ամսից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել բժիշկների, բուժքույրերի, կրտսեր բուժանձնակազմի աշխատակիցների և շտապօգնության մեքենայի վարորդների:
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին աշխատանքային գործուղման մեջ են`
Բժիշկ ռեանիմատոլոգ` Արմեն Ասլանյանը, Տիգրան
Վարդանյանը, Սամվել Միրիբյանը
Սրտաբան Նոնա Ասատրյանը,
Հոգեբան Արթուր Եղիազարյանը,
 Բուժքույրեր վերակենդանացման բաժանմունքից` Աննա Սուքիասյանը, Ինեսսա Սուքիասյանը, Շուշանիկ Մարտիրոսյանը, Մարիամ Աբրահամյանը, Մարինե Համբարձումյանը, Ելենա Ալեքսանյանը:

«Նորք» ինֆեկցիոն հիվանադանոցում պարբերաբար խորհրդատվություններ են մատուցում`
Նեֆրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Սոնյա Փալանջյանը,
Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Սերգեյ Միրզոյանը, վիրաբույժ Տիգրան Բաբասյանը
Ուրոլոգ Ղուկաս Մովսիսյանը,
Գաստրոսկոպիստ Արտյոմ Դանիելյանը:
Շնորհակալություն ենք հայտնում մարդկային կյանքեր փրկելու համար զօրուգիշեր պայքարող բոլոր բուժաշխատողներին` մաղթելով տոկունություն և բեղմնավոր աշխատանք: