Ռուս ռեփեր Կուպերը հրդեհի զոհ է դարձել

Ռուս ռեփեր Կուպերը հրդեհի զոհ է դարձել

Սանկտ-Պետերբուրգում զոհվել է ռուս ռեփեր Ռոման Ալեքսեեւը, ով հայտնի է Կուպեր բեմական անվամբ։ Այս մասին իր ինստագրամյան էջում տեղեկացնում է Bad Balance խմբի ղեկավար Վլադ Վալովը /Մաստեր Շեֆը/։ Ըստ հրապարակման 43-ամյա երաժիշտը զոհվել է սեփական բնակարանում բռնկված հրդեհից։ Նրա հետ միասին մահացել է նաեւ մայրը՝ Լյուդմիլան։ Պետերբուրգյան «Ֆոնտանկա»-ն նույնպես գրել է հրդեհի մասին, մանրամասնելով, որ ռեփերի բնակարանը գտնվում էր բազմաբնակարան շենքի ութերորդ հարկում։ Կուպերը սկսել է հանդես գալ անցյալ դարի իննսունականներից, մաս կազմելով DA-108 խմբի։ Հետո արդեն 2000-ականների սկզբին միացել է Bad Balance-ին։ 2006-ին թողարկել է «Իյա» հավաքածուն։