Փորձում են սպանել անկախ պետականություն ունենալու բաղձալի նպատակը

Փորձում են սպանել անկախ պետականություն ունենալու բաղձալի նպատակը

Հայաստանում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախումբը փորձում է մեկընդմիշտ սպանել անկախ պետականություն ունենալու բաղձալի նպատակը: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, Ազգային ժողովում հայատարարել է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

«Այս ամենը քողարկում են խաղաղության հաստատելու կեղծ օրակարգով։ Կարևոր իրավական գործընթացներից հրաժարումը խաղաղություն չի բերելու, ավելին՝  անսանձ է դարձնելու ցեղասպան Ադրբեջանին»,- ասել է նա:

«Նախորդ շաբաթները նշանավորվեցին Հայաստանում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի պարագլխի կողմից հրաժարման քաղաքականության ազդարարմամբ:Նախ հրաժարում Հայոց ցեղասպանության արդար դատից, հետո հրաժարում ցեղասպան Ադրբեջանին պատասխանատվության կանչելու միջազգային իրավական գործընթացներից՝ իրավական գանգատներից՝ հանուն մտացածին խաղաղության»,- պնդել է Կրպեյանը: