Հանդիպել են Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը

Հանդիպել են Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը

Թբիլիսիում կայացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու եւ Վրաստանում այցով գտնվող՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում, ինչպես եւ սպասելի էր, քննարկված այլ հարցերի շարքում, անդրադարձ է կատարվել նաեւ վրաց-ադրբեջանական սահմանագծի խնդրին։

Նախագահ Զուրաբիշվիլին ասել է, որ վրաց-ադրբեջանական սահմանագծման աշխատանքների ժամանակին ավարտումը փոխադարձ ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում։ Նա նաեւ հավելել է, որ սահմանագծման աշխատանքների՝ ժամանակին ավարտմանը ոչինչ եւ ոչ ոք չի կարող խանգարել։ Ադրբեջան ԱԳ նախարարն էլ իր հերթին հավաստիացրել է, որ աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։