Բժիշկները նաեւ տղամարդ պացիենտներին կհարցնեն` արդյոք հղի են

Բժիշկները նաեւ տղամարդ պացիենտներին կհարցնեն` արդյոք հղի են

Մեծ Բրիտանիայում բժիշկներին պարտավորեցրել են հայտնել բոլոր պացիենտներին, անկախ այն հանգամանքից, թե տղամարդ են կամ կին՝ արդյոք հղի են։ Հղիության առկայության փաստը բժիշկները պարտավորված են լինելու ճշտելու ռենտգենյան ստուգում անցկացնելուց առաջ։ Այս մասին հայտնում է Telegraph պարբերականը։

Համաձայն պարբերականի, բժիշկները հղիության առկայությունը ստուգելու են բոլոր պացիենտների դեպքում՝ 12-55 տարիքային միջակայքում՝ անկախ սեռից։ Նման որոշում կայացվել է այն պատճառով, որ տրանսգենդեր տղամարդը չի հայտնել իր հղիության մասին եւ նրան համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն են իրականացրել։ Նշվում է, որ հակամարգչային տոմոգրաֆիայի, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի, ինչպես նաեւ քաղցկեղի բուժման համար նախատեսված ճառագայթային թերապիայի ժամանակ կիրառվող ճառագայթները կարող են վտանգավոր լինել դեռ չծնված երեխաների համար։

Նոր պահանջը արդեն շատերի մոտ դժգոհություն ու զայրույթ է առաջացրել։ Շատ բժիշկներ էլ հայտարարում են, որ նման պրակտիկան ստորացնող է պացիենտների համար եւ կոչ են արել իշխանություններին այս հարցում ողջամտություն ցուցաբերել։