Նորանշանակ նախարարի մայրը հին Լեւոնական է

Նորանշանակ նախարարի մայրը հին Լեւոնական է

Մենք արդեն ներկայացրել ենք, թե ով է առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը, ով մինչ այս առողջապահության առաջին փոխնախարարի պաշտոնն էր զբաղեցնում։ Գրել ենք, որ նա իրավաբան է եւ առաջին անգամ Հայաստանում առողջապահության նախարար է նշանակվում բժշկի մասնագիտություն չունեցող անձ։

Ներկայացրել ենք նաեւ նրա ամուսնու՝ Ստեփան Ավանեսյանի մասին տեղեկություններ, որ նրան պատկանող «Արմֆարմացիա» դեղագործական ընկերությունը պետական տարբեր մարմինների հետ պայմանագրեր ունի եւ մտերիմ է Արսեն Թորոսյանի հետ։ Ինչպես նաեւ կրոնական Ռեմա կազմակերպության քարոզիչներից է։ 

Բայց նորանշանակ նախարարն այլ՝ հետաքրքիր ազգակցական կապեր էլ ունի։ Նա 90-ականներին հայտնի ու ազդեցիկ մի տիկնոջ՝ Դեղագիտական ասոցիացիայի նախագահ եւ «Արֆարմացիա» դեղագործական ընկերության տնօրեն Մարգարիտա Վարդանյանի դուստրն է։ Տիկին Վարդանյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին մերձ շրջանակներից է, այսօր էլ իր էջում բազմաթիվ հրապարակումներ կարող եք գտնել Տեր-Պետրոսյանին նվիրված։ Մի քանի օր առաջ էլ սրտառուչ շնորհավորանք է գրել ՀՀ առաջին նախագահի ծննդյան օրվա կապակցությամբ։