Էն որ շառը գալիս՝ կպնում, պոկ չի գալիս․․․

Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ասում է, որ դուք եք ինձ իշխանության բերել։ Անցած ամսին, ոչ ոք երևի ուշադրություն չդարձրեց, ասաց․ «2018թ. ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին:
Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ եւ Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի, երբ ցանկանա»։
Բառացի «շառը գցեց» ժողովրդի վրա՝ դուք եք ինձ բերել, «ջարման քաշեք»։ Ծանր բան է շառ անող մարդու հետ գլուխ դնելը, առավել ևս նրա «շառի տակից դուրս գալը»։ Ժողովուրդը շառ անողին նման դեպքում ասում է՝ շառդ քաշիր, գնա, այս ի՞նչ շառի մէջ ընկանք, այ տղայ, շառ խո՞ չես, շառդ քաշի գնա, քանի շուտ է։ Շառ նշանակում է աղետ, փորձանք, չարիք։ Հայ ժողովուրդը յոթ տարի է շառ ու փորձանքից պրծում չունի ու նոր է հասկանում, թե ինչ է նշանակում՝ շառ մարդու հետ գործ մի՛ բռներ։ Մեր ժողովուրդն ախր լավ մաղթանքներ ունի։ Դրանցից ամենաշատը, որ ծննդյան տարեդարձներին օգտագործվում է, ասում են՝ ցանկանում է շառուփորձանքից հեռու մնաս։ Շառուփորձանքը աղետ է, ողբերգություն, որ մարդու կամքից անկախ գալիս է նրա գլխին։ Յոթ տարի շառի մեջ ենք։ ԹԵ ինչեր է եկել Հայաստան աշխարհի գլխին, անհնարին է թվարկել։ Հայաստանից միայն անունն է մնացել, դա էլ է ուզում փոխել։
Սահմանադրությու՜ն է փոխում, ասում է՝ նախորդ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտել ժողովրդի կամքը։ Մեկը հարցնի՝ ի՞նչ ժողովուրդ։ Էն, ում խաբեցիր ու իշխանության եկա՞ր, որ իր երկիրը, հաղթանակները թշնամուն հանձնե՞ս․․․Շառդ առ ու գնա։ Լսեք, թե ինչ է ասում․ «Ես կարծում եմ, որ ՀՀ-ում հաստատված իրավակարգերի և ժողովրդի միջև ճեղք կա։ Իրավակարգի այդ ճեղքը կախված է և կապված է նրան հետ, որ ըստ էության` բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում և համոզմունք, դրանց ժամանակ պաշտոնապես արձանագրված արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը»։ Ճեղքը քո ուղեղում է, որտեղ ադրբեջանաթուրքական խողովակներ են անցկացված։ Հայկական ոչինչ չկա։
Շառը որ գալիս, հետո գնում է․․․ Էս ի՜նչ շառուփորձանք դարձավ մեր գլխին․․․ Կպել ու պոկ չի գալիս։ Մեկը չասաց, որ շառուփորձանքից հեռու մնանք․․․ Էն որ շառը գալիս կպնում, պոկ չի գալիս․․․ այս վիճակում ենք ։
Կարծիքներ