Ավանսով հեղափոխականներ 

Ավանսով հեղափոխականներ 

Անցումային արդարադատություն

ՀՀ ՊՎԾ պետ, կասկածյալ Դավիթ Սանասարյանի գործողություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՊՎԾ:

Վայ, մամուլ, վայ…

«Կասկածյալինը 7 օր է»,- Անուշ Դաշտենց, «Հրապարակ»:

Քայլող կտակարան

Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կտակարանի` «Քաղաքացու օրը» կտրում է Քրիստոսի հարության տոնին կամ Զատկին հաջորդող մեռելոցը: Ապրիլի 22-ին մեռելոց՝ որպես այդպիսին, չի լինելու:

Ապատեղեկատվություն

«Երկրապահի» նորընծա Մանվել Սասուն Միքայելյանի հայտարարությունը, թե «մեր զինվորներն առաջնագծում հազիվ են հերիքում», Ադրբեջանում ընկալել են որպես հայկական կողմի ապատեղեկատվություն: Ճիշտ են ընկալել:

Լուսա-իմքայլական հաշտեցում

ՀՀ ՄԽ համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչը հանդիպել են Էդմոն Մարուքյանին եւ ՀՀ ԱԺ Սփյուռքի, մշակույթի, երիտասարդության, սպորտի, այդ թվում` նարդու, շաշկու, շախմատի, ֆուտբոլի, թեթեւ ատլետիկայի, ծանրամարտի, ազատ եւ հունահռոմեական ոճերի ըմբշամարտերի, սամբոյի, ձյուդոյի, բռնցքամարտի, լողի, աշտարակացատկի, «Ֆորմուլա-1»-ի, «Ֆորմուլա-2»-ի, մոտոկրոսի, հեծանվավազքի, դահուկավազքի, չմշկավազքի, խոտի հոկեյի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին: Քննարկվել են հակամարտության խաղաղ կարգավորման եւ կողմերի հռետորաբանության հետ կապված հարցեր: Հիշեցնենք, որ իմքայլական Հայրապետյանը Մարուքյանին սպառնացել էր` տեղը հանգիստ չնստելու դեպքում նրա հետ խոսել «Իմ քայլի» բառապաշարով: