Համեստ գրառում

 Համեստ գրառում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հետ կապված գրառում է արել թվիթերում:
«Փարիզի Աստվածամոր տաճարը կրակի մեջ է: Մի ամբողջ ազգի զգացմունք: Մտածմունք բոլոր կաթոլիկների և բոլոր ֆրանսիացիների համար: Բոլոր մեր հայրենակիցների պես ես այս երեկո տխուր եմ՝ տեսնելով, թե ինչպես է այրվում մեր այս մասնիկը»։

ՀԳ Համեստ ու զուսպ գրառումները ավելի ցավոտ են։ Ինքը տխուր է բոլոր իր հայրենակիցների պես։ Իրեն չի առանձացնում իր հայրենասիրական պոռթկումներով, այլ իրեն համարում է դժբախտություն պատահած մի ընտանիքի անդամ։ Ընդամենն այդքանը։