Թեհրանում որոշել են հաշտության եզրեր գտնել Միացյալ Նահանգների հետ

Իրանը կտրուկ փոխել է իր հռետորաբանությունը միջազգային ասպարեզում այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներում նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը եւ փորձում է նվազեցնել Վաշինգտոնի հետ ունեցած լարվածությունը։ Այս մասին գրում է The New York Times (NYT) պարբերականը։ Համաձայն հոդվածի, Իրանը մի քանի շաբաթում հրաժարվել է Ամերիկայի հասցեին արվող իր կոշտ հայտարարություններից, նկատելիորեն մեղմացնելով դրանք։ Դա կապված է եւ Իրանի ներսում ընթացող զարգացումների հետ եւ Իրանից դուրս զարգացումների հետ։ Այդ փոփոխությունը կապված է նաեւ այն բանի հետ, որ Միացյալ Նահանգներում նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը։ Իսլամական Հանրապետության ղեկավարության մոտ, ըստ հրապարակման, Թրամփի ընտրությունից հետո մտավախություններ են առաջացել կապված Թրամփի անկանխատեսելիության հետ։
Բացի այդ, Թեհրանում լավ են հասկանում, որ երկրի ներսում տնտեսական ճգնաժամը, ինչպես նաեւ «Հըզբոլլահի» նկատելի տկարացումը թելարդում է որոշակի սրբագրումներ կատարելու անհրաժեշտություն որդեգրած քաղաքական գծում։ Այդ պատճառով է նաեւ, որ Թեհրանում որոշել են առայժմ զերծ մնալ Իսրայելին հարվածելուց, որպեսզի ի սկզբանե Թրամփի վարչակազմի հետ լարված հարաբերություններ չունենան։ Իսլամական Հանրապետությունում հիշում են, որ իր նախագահության առաջին ժամկետում Թրամփը հռչակել էր Իրանի դեմ առավելագույն ճնշման գործադրման քաղաքական գծի կյանքի կոչումը եւ կոշտ սանկցիաներ էր կիրառել Իրանի դեմ, դուրս գալով միջուկային գործարքից եւ ամեն կերպ աջակցում է Իսրայելի ռազմական ու տնտեսական զորեղացմանը։
Կարծիքներ