Դերասանը երկրի նախագահին համարում է ծաղրածու

Դերասանը երկրի նախագահին համարում է ծաղրածու

Հայտնի դերասան Քրիստիան Բեյլը Belfast Telegraph պարբերականի հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է ծաղրածու։ «Ծաղրածուները կարող են մեծ վնաս հասցնել։ Հուսանք, որ հաջորդ երկու տարում նման բան չեն կարողանա անել»,- մասնավորապես ասել է Բեյլն՝ ակնարկելով ԱՄՆ նախագահին։

Նա նաեւ Թրամփին համեմատել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնիի հետ, որը, ըստ Բեյլիի, ավելի լռակյաց ու արտահայտիչ էր։ Դերասանը ասել է, որ Թրամփը շատ վատ է հասկանում կառավարության աշխատանքից, սակայն մեծ համարում ունի իր մասին։