Ռազմաքաղաքական էլիտան կհավաքվի Դվին հյուրանոցում

Ռազմաքաղաքական էլիտան կհավաքվի Դվին հյուրանոցում

Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարարությունը իր տոնական միջոցառումը կազմակերպել է Դվին հյուրանոցում, միջոցառումը կսկսվի ժամը 17.00-ին, հրավիրված են պատգամավորներ, գործադիրի անդամներ եւ այլ հյուրեր։Նախատեսված է նաեւ հանդիսավոր արարողություն։

Հիշեցնենք, նախկինում բանակի օրվա առիթով կազմակերպված միջոցառումները մշտապես տեղի էին ունենում Օպերայի շենքում, սակայն նոր իշխանությունները արդեն մի քանի ամիս է իրենց թե քեֆերը, թե պետական միջոցառումներն ու ընդունելությունները մեծամասամբ անցկացնում են դեռեւս կիսակառույց Դվինում։

Այստեղ է անցկացվել «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքը, Ֆրանկոֆոնիայի հայտնի գալա-ընթրիքը։ Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար Արտակ Թովմասյանի կիսաշեն «Դվին» հյուրանոցի շքեղությունների մասին լեգենդներ են պատմում։