Վարորդին թեյավճար կթողնեն. 90 դրամ ուղեվարձով նոր միկրովատոբուսներ՝ Հրազդանում

Վարորդին թեյավճար կթողնեն. 90 դրամ ուղեվարձով նոր միկրովատոբուսներ՝ Հրազդանում
Վարորդին թեյավճար կթողնեն. 90 դրամ ուղեվարձով նոր միկրովատոբուսներ՝ Հրազդանում
Վարորդին թեյավճար կթողնեն. 90 դրամ ուղեվարձով նոր միկրովատոբուսներ՝ Հրազդանում
Վարորդին թեյավճար կթողնեն. 90 դրամ ուղեվարձով նոր միկրովատոբուսներ՝ Հրազդանում

Այսօրվանից Հրազդան քաղաքի միջքաղաքային երթուղին սպասարկելու են հարմարավետ « Ֆորդ » մակնիշի միկրոավտոբուսները՝ 90 դրամ ուղեվարձով: Փոփոխությունը հրազդանցիներին ոգևորել է: Վերջապես կազատվեն սովետական արտադրության « Պազ » մակնիշի ավտոբուսներից, որոնցով երթևեկելն իսկական փորձությունն էր: Իսկ ամենակարևորը միկրովտոբուսները երթուղի են դուրս գալու 8 րոպե ժամանման հաճախականությամբ՝ նախկին 15-20 րոպեի փոխարեն:

Հրազդանի համայնքապետարանը հայտարարել էր ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մրցույթ: Հայտ են ներկայացրել « Սպեցտրանսպորտ » և « Գրանտիկ » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները: Մրցույթը կայացել է դեկտեմբերի 11-ին Հրազդանի կայանամերձ հրապարակին հարող տարածքում: Բոլոր մեքենաները անցել են տեխնիկական ստուգատես, գնահատվել են բալային համակարգով հանձնաժողովի անդամների կողմից, որի արդյունքում հաղթել է « Սպեցտրանսպորտ » ՍՊԸ-ն:Քաղաքապետարանից վստահեցնում են, որ մեքենաներն անթերի վիճակում են և միշտ գտնվելու են համայնքի ղեկավարի անմիջական ուշադրության կենտրոնում:

Հետաքրքրականը, սակայն, ուղեվարձի գինն է: 2012թ-ից Հրազդանում միջքաղաքային երթուղու ուղեվարձը 50դրամից բարձրացավ 100: Ուղեվարձն այժմ 10 դրամով էժանանում է: Հրազդանցիներն արդեն քննարկում են՝ ինչպես են վճարելու 90 դրամը: «Վստահ եմ, որ 90 տոկոսը նախկինի նման 100դրամ է վճարելու եւ երկար չի սպասելու, որպեսզի վարորդը 10 դրամ մանրը վերադարձնի: Այս գինը անհարմար  է, թե ուղևորի, թե վարորդի համար: 90 դրամ վճարելու համար ուղևորը պետք է շատ մանրադրամներ դրամապանակում կամ գրպանում պահի, իսկ վարորդն էլ ստիպված է լինելու 10 դրամով լի տարա պահել կողքին՝ մանր վերադարձնելու համար: Երկու դեպքում էլ պետք է պլանավորել, ինչը քիչ հավանական եմ համարում, քան պարզապես 100 դրամ վճարելն ու իջնելը»,-մեզ հետ զրույցում ասաց Հրազդանի բնակիչներից մեկը՝ միաժամանակ չբացառելով, որ այնուամենայնիվ կլինեն մարդիկ, որոնք հենց 90դրամ էլ կվճարեն: Այս հարցի շուրջ անգամ ֆեյսբուքում քննարկում է ծավալվել, եւ օգտատերերից մեկը գրել է. «90դրամի հարցը ո՞նց ա լինելու : Լավ , հասկացա , մենք առաջին համայնքը կլինենք, որտեղ բնակիչները վարորդին թեյավճար կթողնեն :