«Հրապարակ». Նախարարը փորձել է բացատրել, որ կոնվենցիան վտանգ չի պարունակում

«Հրապարակ». Նախարարը փորձել է բացատրել, որ կոնվենցիան վտանգ չի պարունակում

«Կամք» նախաձեռնությունը շարունակում է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը, այդ թվում եւ՝ իշխանության շրջանում: Մեկ ստորագրություն կա «Իմ քայլից»` Սոֆյա Հովսեփյանի: Իշխանական բարձր մակարդակից ցանկություն են հայտնել հանդիպել նախաձեռնության հետ, այդ թվում՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որ  «բացատրի»՝ կոնվենցիան վտանգ չի պարունակում, սակայն «կապի դուրս չեն եկել»:

Իսկ հոկտեմբերի 27-ին, երբ կառավարության անդամները եկել են ԱԺ` զոհվածների հիշատակի արարողությանը, միջադեպ է արձանագրվել շենքի առջեւ ստորագրություններ հավաքողների եւ վարչապետի խոսնակի միջեւ։ «Կարապետյանը մոտեցավ ստորագրությունների սեղանին, պաշտոնյային ոչ վայել, շատ բարձր տոնով «հորդորեց» ստորագրություն հավաքող երեխեքին` մի արեք, մեղադրեց, ասաց` ինչո՞ւ եք էնպես անում, որ մենք աշխարհից հետ մնանք»,- պատմեց նախաձեռնության կազմակերպիչ Վահագն Չախալյանը: