Լեւոն Երանոսյանի պաշտպանը վատառողջ է

Լեւոն Երանոսյանի պաշտպանը վատառողջ է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ այսօր պետք է տեղի ունենար նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստը, սակայն նիստը հետաձգվեց։

Վերջինիս պաշտպան Տիգրան Սաֆարյանը մեզ փոխանցեց, որ  վատառողջ է։

Լևոն Երանոսյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ըստ նախաքննական մարմնի` 2018 թ. ապրիլին հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ նա կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։